
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները 1963 թ. ծնված Բախշի Ս.-ի տնամերձ հողամասում դրված կահույքի միջից հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածներ, իսկ հողամասից՝ ապօրինի աճեցված, 4 կգ կշռով կանեփանման 82 բույս` խնամված և մշակված:
Բախշի Ս.-ն հայտարարել է, որ զանգվածները կանեփից պատրաստված թմրանյութ են, որոնք աճեցրել է ինքը:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: