
Մայիսի 30-ին, ժամը 22.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը` 1990 թ. ծնված Մելիքսեթ Մելիքսեթյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն: