
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 57.000 դրամ և բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դրամապանակը գողացել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: