
Կիսապաշտպան Յայա Տուրեն որոշել է շարունակել իր ելույթները «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Միանշանակ մնում եմ ակումբում: Երկրպագուները կարող են չանհանգստանալ այդ հարցով: Իմ նպատակն է անել հնարավորը, որպեսզի մեր թիմն ավելի ուժեղ լինի հաջորդ մրցաշրջանում»,-նշել է Տուրեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պայմանավորվել է Միլանի «Ինտեր» տեղափոխվելու հարցում: