
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում տեղի ունեցած ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախընտրական ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, հայտնում է թուրքական Milliyet-ը:
Ոստիկանության ու ցույցի մասնակիցների միջև բախումների արդյունքում վիրավորվել է 11 մարդ, որոնցից 7-ը՝ ոստիկան: Ոստիկանության կողմից ձերբակալվել է 15 մարդ:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հունիսի 7-ին, կմասնակցեն 20 քաղաքական կուսակցություններ: Ընտրելու իրավունք ունի 53 միլիոն 765 231 քաղաքացի: