
Իսպանիայի 44-ամյա բնակչուհին, որը ցանկացել է գաղտնի պահել իր անունը, որոշել է վաճառել իր ներքին օրգանները բնակարանի վարձը վճարելու համար,- գրում է Life News-ը: Առաջին անգամ կինը երիկամները վաճառելու մասին հայտարարություն է տվել համացանցում, սակայն արձագանք չի ստացել: Այնուհետև նա ցուցակի մեջ ներառել է նաև այլ օրգաններ՝ բոլորին ապացուցելու համար, որ իր մտադրությունները լուրջ են: