Այսօր Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների:
“Եկել եմ” համերգ-ներկայացմանը հաջորդել է հանդիպումը երգիչների հետ, որոնց ներկայացրել է Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Երգի թատրոնի դերն ու ներդրումը հայ երգարվեստի ասպարեզում:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ստեղծագործական խմբի աշխատանքի գնահատականն է եղել նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի պարգևատրումը “Համագործակցության ամրապնդման համար” մեդալով, որին նա արժանացել է ոստիկանության հետ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զինանշանը նվիրել է Երգի թատրոնին՝ որպես բարեկամության առհավատչյա, իսկ ոստիկաններին նվիրված “Բարի ծառայություն” երգի հեղինակներին հուշանվերներ են հանձնվել: Հանդիպում-համերգը գեղեցիկ նվեր է եղել բոլոր հյուրերի, բայց հատկապես վետերան ոստիկանների համար, որոնք նոյեմբերի 10-ին ավանդաբար նշում են Միլիցիայի օրը:
police .am