Իշխան Զաքարյանը հանձնարարել է ամեն օր իրեն զեկուցել ՎՊ 2015թ. տարեկան ծրագրի աշխատանքների ընթացքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 1-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողություն իրականացնող վարչությունների պետերը և այդ աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Աշխատանքային խորհրդակցության մասնակիցները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին են զեկուցել վերջին տվյալները վերահսկողական աշխատանքների կատարման վերաբերյալ:

Քննարկման արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է ստուգող հանձնաժողովների պատասխանատուներին և ՎՊ խորհրդի անդամներին 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները կազմակերպել օպերատիվ վերահսկողության սկզբունքի հիման վրա, այն է` տեղում շտկել հայտնաբերված թերությունները: Օպերատիվ վերահսկողության սկզբունքն արդեն իսկ կիրառվել է նախորդ տարի` մի շարք դեպքերում, երբ հնարավոր է եղել արագ լուծում տալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խնդիրներին:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է նաև հունիսի 2-ից սկսած յուրաքանչյուր օր իրեն զեկուցել ՎՊ 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:




Լրահոս