Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեք օր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ: Ականատեսների վկայությամբ՝ նրանք հանդիպել են Երեւանի կենտրոնում ժամը 21:00-ի սահմաններում եւ տեւական ժամանակ զբոսնել ու զրուցել: Մեզ հետ զրույցում Ռ. Հակոբյանը հաստատեց լուրը: Հարցին, թե ինչ քաղաքական հարցեր են քննարկել, ինչու է նա վերադարձել, Հակոբյանը հստակ պատասխան չտվեց. «Շատ պատահական հանդիպեցի Արկադի Վարդանյանին, որպես նախկին ծանոթներ՝ զրուցեցինք: Շատ զարմացա, որ ինքը Հայաստանում է ապրում: Պարզապես իրար որպիսություն ենք հարցրել: Քաղաքական հարց չենք քննարկել»: Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց: Հիմա նա վերադարձել է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ