Իմ առաջարկը շատ տեղին է, դրա համար կարդացեք նաև արտասահմանյան մամուլը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներդրումներ անելու իր կոչերին` նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նշենք, որ նա սփյուռքում ապրող հայերին կոչ էր արել 1000-ական դոլար ներդնել հայաստանյան բանկերում:
Լրագրողների դիտարկմանը` շատերը կարծիք են հայտնում, որ սփյուռքը չի վստահում հայաստանյան բանկային համակարգին, Հակոբյանը հայտարարեց. «Ես ամեն օր էլ դիմում եմ սփյուռքին: Եթե իրենք մեզ չվստահեին, մեր ծրագրերը չէին ընդլայնվի, համահայկական կառույցները մեզ հետ պայմանագրեր չէին կնքի»:
Իսկ այն հարցին, թե ցանկություն չկա՞ նույն կոչերով դիմել կուսակից գործընկերներին, որ եկեղեցիներ կառուցելու փոխարեն այլ ծրագրեր իրականացնեն, Հակոբյանը նշեց. «Մեկը մյուսի հետ չի կարելի համադրել, յուրաքանչյուր բարերար ինքն է որոշում, թե իր աշխատած գումարները որտեղ ներդնի: Հիմա եթե գամ ձեր տուն ու ասեմ էս գումարն էստեղ մի ծախսեք, էստեղ ծախսեք, դուք ինձ կլսե՞ք, մարդն ինքն է որոշում իր անելիքը: Կուսակից ընկերը ինքն է որոշել ինչպես վարվել, եթե ինքն է աշխատել այդ գումարը, իրավունք չունի ուրիշն այն տնօրինել, յուրաքանաչյուր մարդ ինքն է տնօրինում իր գումարները»: