Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, ծեծկռտուքից հետո այդպես էլ չհայտնվեց ո՛չ ոստիկանության հաղորդագրություններում, ո՛չ էլ մեղադրյալի աթոռին: Բայց մեղադրական եզրակացության մեջ «խուլիգանների» անվան կողքին հիշատակվել է Մակարի անունը, եւ գործն այդպես էլ մտել է դատարան: Սակայն այնտեղ Մակարին «մաքրել» են գործից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Մակարն իր երեք ընկերների հետ մտել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի ընտրատեղամասերից մեկը, որտեղ ոստիկանների ու քաղաքացիների ներկայությամբ խումբը ծեծել եւ հայհոյել էր թեկնածուներից մեկի վստահված անձ Արման Սարգսյանին: Դրանից մոտ 15 րոպե առաջ Մակարը եւ նրա համախոհները ծեծի էին ենթարկել նաեւ Բամբակաշատի գյուղապետի մրցակցի եղբոր որդուն: Այս երկրորդ միջադեպն ընդհանրապես չի ներառվել մեղադրականում:




Լրահոս