Վերջին երեք տարիների ընթացքում 8000-ով նվազել է առաջին դասարան հաճախողների թիվը. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ԿԳ նախարարությունը համաձայնություն տվե՞լ է «Գազպրոմի» կողմից Հայաստանում ռուսական դպրոց բացելու առաջարկին:

Փոխնախարարը նշեց, թե տեղյակ չէ հարցից և հավելեց, թե կճշտի և լրացուցիչ կտեղեկացնի: ՀԱԿ պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե քանի երեխա է սովորում պետպատվերի շրջանակում:

Արամ Մանուկյանը խոսեց նաև աշակերտների թվի նվազման մասին: Պատգամավորը շեշտեց, որ վերջին տարիներին առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նվազել է: Փոխնախարարն էլ տեղեկացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում 8000-ով նվազել է առաջին դասարան հաճախողների թիվը. «Աշակերտների թվի նվազումը կապված է ծնելիության անկման հետ»,- եզրափակեց նա:




Լրահոս