ԱԺ շենքում ակտիվ վերանորոգումից հետո սկսել են նաեւ համապատասխան հարմարանքներ կառուցել հաշմանդամ աշխատակիցների համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բակի կողմից ԱԺ շենքի մուտքի աստիճանների կողքին սկսել են անվասայլակներով երթեւեկող հաշմանդամների համար թեքահարթակներ կառուցել: Ինչպես փոխանցում են ԱԺ մեր աղբյուրները՝ Հովիկ Աբրահամյանը թեքահարթակներ կառուցելու հրահանգ է տվել այն բանից հետո, երբ մամուլում ու հասարակական շրջանակներում բարձրացվել է ԱԺ մի քանի հաշմանդամ աշխատակիցների՝ անվասայլակով աշխատանքի ներկայանալու անհնարինության խնդիրը: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն այս մասին խոսելիս անհրաժեշտություն չէր համարել թեքահարթակների կառուցումը, քանի որ ԱԺ-ում 1-2 հաշմանդամ է աշխատում:
ԳԱԼՈՒՍՏԻՆ ՀԱԿԱՌԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ