Հնդկաստանի ու Պակիստանի միջև կրկին փոխհրաձգություն է գրանցվել. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի զինված ուժերը Պակիստանին մեղադրել են մեկ օրվա մեջ 3 անգամ շփման գծում զինադադարը խախտելու մեջ: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է հնդիկ զինվոր, փոխանցում է NDTV-ն:

«Պակիստանի զինվորականները կրակ են բացել մեր ամրակետերի ուղղությամբ Կատհուա շրջանում»,- նշել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հեռուստաընկերության աղբյուրը:

Պաշտպանական գերատեսչությունը նաև պարզաբանել է, որ կանխել է Հնդկաստանի տարածք 4 ահաբեկիչների ներխուժման փորձը: Նրանցից 3-ը չեզոքացվել են, տարվում են 4-րդի որոնողական աշխատանքները:




Լրահոս