«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ծաղկաձորի տարածքային գրասենյակը փակվել է 3 տարի առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ ԲՀԿ առաջորդ էր: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ- Ծաղկաձորի տարածքային գրասենյակը չի գործում:
«Վերջին 3 տարում մենք Ծաղկաձորում կառույց չենք ունեցել: Տարիներ առաջ նպատակահարմար է գտնվել, որ Ծաղկաձորի տարածարջանը կոորդինացվի Հրազդանի կառույցի կողմից, որն այս պահին վերակազմավորման փուլում է և առաջիկայում կունենա նոր նախագահ: Ծաղկաձորում ոչ մի կառույց չի փակվել այս ընթացքում, դա փակվել է տարիներ առաջ, երբ ԲՀԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: