ՀԻՄԱ ԷԼ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Արմավիրի մարզում սիբիրախտի դեպք է գրանցվել: «Գեղարքունիքի մարզում փաստացի արձանագրված կա սիբիրախտի 5 դեպք, Տավուշի մարզում՝ 2, իսկ Արմավիրի մարզում՝ 1: Երեք մարզերում շարունակվելու են կարանտինային ստուգումները»,-տեղեկացրեց նա: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Արմավիրի մարզում ամեն ինչ կարգին է. «Ընդամենը մի դեպք է արձանագրվել: Անասունների ամբողջ գլխաքանակը կրկնակի ռեվաքցինացիայի է ենթարկվել: Պատվաստումից հետո եթե սիբիրախտի դեպք լիներ, ապա հիմա կենդանիների անկում կլիներ: Իսկ կենդանու անկում չկա: Հիմա բակային կարանտին է հայտարարվել: Թու, թու, թու… Աստված տա՝ այս մի դեպքով սահմանափակվի»:




Լրահոս