ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանը Էլմար Մամեդյարովի հայտարարությանը. Araratnews.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամաատության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքները սկսել: Մինչդեռ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասում է՝ Ադրբեջանն անհեթեթ հայտարարություններ է անում: Այդ մասին գրում է Araratnews.am-ը:

«Մինչև սկզբունքները չհամաձայնեցվեն՝ հնարավոր չի լինի որևէ փաստաթուղթ մշակել, դա անտրամաբանական է»:

«Չի կարող որևէ պայմանագիր ստորագրվել առանց Արցախի մասնակցության, իսկ ԼՂՀ-ն ոչ մի  պայմանագրի մշակման չի մասնակցել, ուստի ինձ համար անհասկանալի է՝ ինչ ձևով պետք է կարգավորվի հակամարտությունը»,- ասում է  Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ու ավելացնում՝ այս ամենը հաշվի առնելով կարելի է հստակ ասել՝ Ադրբեջանը շարունակում է զբաղվել PR-ով, և որևէ լուրջ հիմք չկա կարծելու, որ այդ պետությունը շահագրգռված է համապարփակ և խաղաղ կարգավորման հարցում քայլեր անել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս