ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպորտը Հայաստանի ամենակայացած, մեր երկրին ճանաչում բերած, բերող եւ բերելու ոլորտն է»:

Հրաչյա Ռոստոմյան news.am

Հայաստանի ամենաերիտասարդ նախարարն այնքան է տարվել բասկետբոլով ու բիլիարդով, որ մոռացել է մի երկու գիրք կարդալ՝ հայերեն մտքին տրամաբանական ձեւակերպում տալու համար: Ուշադի՛ր կարդացեք՝ ինչ է ասում սպորտի նախարարը. սպորտը մեր երկրին ճանաչում բերած, բերող եւ բերելու ոլորտն է: Սա նույնն է, եթե ասենք՝ Ռոստոմյանը եղել է, եղում է եւ պիտի եղի ամենաերիտասարդ նախարարը: Համաձայնե՛ք՝ նույնիսկ անհարմար է, որ «մինիստրի» մակարդակի գործիչը նման կերպ է խոսում: Չէ՞ որ սպորտի նախարար լինելը չի խանգարում մարդուն խելացի մտքեր հայտնել:




Լրահոս