
Մարդկանց մեծ մասն ավելորդ քաշ է հավաքում ոչ կանոնավոր սնվելու և ֆիզիկական վարժությունների բացակայության պատճառով: Գոյություն ունեն մի քանի հնարքներ, որոնք կօգնեն խուսափել ավելորդ քաշ հավաքելուց: Դրանցից մեկը ջուր խմելն է:
Հարցն այն է, որ ջուր խմելը նվազեցնում է ախորժակը, և ստամոքսն ուտելիքի համար քիչ տեղ է ունենում:
Եթե սնվել պատրաստվելուց կես ժամ առաջ ջուր խմեք, հնարավոր է՝ պարզվի կեղծ քաղց էր ձեզ մոտ, ինչին տեղի տալով էլ՝ հաճախ չենք կարողանում խուսափել ավելորդ կիլոգրամներից: