
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված եւ նոր կառուցվող մասնաշենքերին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այս կարեւոր ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: