
«Ոչ թե կարիքավոր ընտանիքին ամեն անգամ ձուկ ենք տալու, այլ կարթ, որ նա ինքնուրույն որսա ձուկը եւ պետության հոգածության կարիքը չզգա»:
Եւ այսպես, Հանրապետական կուսակցությունը, որ տասնյակ տարիներ իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել, միայն հիմա է համոզվել, որ անապահով ընտանիքներին պետք է ոչ թե «աղքատավարձ» տալ՝ մարդկանց դարձնելով պորտաբույծ եւ փաստացի անաշխատունակ, այլ աշխատանքի հնարավորություն: Շա՜տ ուրախ ենք, որ պետական կառավարման համակարգում վերջապես եկել են այս համոզման: Պարզապես մի հարց է մնում անհասկանալի. որտեղի՞ց է Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը քաղաքացիների համար անհրաժեշտ կարթը տալու, որպեսզի ձուկ որսան: Եթե այդքան հեշտ էր, ինչո՞ւ մինչեւ հիմա չէին տալիս: