Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչ) դատապարտում է իր մրցակցի` Կարապետ Իսրայելյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: Վերջինս այս առնչությամբ սոցցանցի իր էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ մայիսի 31-ին դաժանաբար ծեծի է ենթարկվել Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը: Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը իմ զորակցությունն եմ հայտնում ինձ հետ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի դուրս եկած ավագ ընկերոջս, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին: Հանցագործների ոճրագործ պատվիրատուներին զգուշացնում եմ, որ աբովյանցիներին տարիներ ի վեր ահաբեկության մթնոլորտում պահելու գործելաոճին մնացել է մի քանի օր:
Վստահ եմ, որ հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում մեր բոլորի ճիշտ ընտրությունը վերջնականապես կթոթափի Աբովյանը ահաբեկությունից և վախի մթնոլորտից: Հունիսի 8-ին և այդուհետ դրանից հետո Աբովյանը պիտի ապրի ազատության մեջ, աբովյանցին անկաշկանդ և ինքնավստահ պետք է իր դժգոհություններն ու խնդիրները բարձրաձայնի համայնքի պատասխանատուների առջև:
Որպես Աբովյանի քաղաքապետի թեկնածու ես կրկին բոլոր աբովյանցիներին խոստանում եմ, որ միասնաբար կառուցելու և շենացնելու ենք մեր քաղաքը, ապացուցելու ենք, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում հաղթահարել մեր քաղաքը կեղեքող գործազրկությունն ու ահագնացող արտագաղթը: Իմ համաքաղաքացիներին հորդորում եմ մի քանի օր էլ համբերել՝ և ամեն ինչ լավ է լինելու»: