Բաքուն ԵԱՀԿ նախագահին խնդրել է Հայաստանում բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Ինչպես «Արմենպրես»­-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ գործող նախագահին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Իվիցա Դաչիչի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Իվիցա Դաչիչը հունիսի 3­-ին կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Ինչպես հայտնում է interfax.az-ը` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նրան խնդրել է հայաստանյան հանդիպումների ժամանակ բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը:




Լրահոս