ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԿՈՒՇՏ ՏՂԱՆ
Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքում 9-ամյա տղան մեկ շաբաթում 4000 դոլարի քաղցրավենիք է գնել իր եւ ընկերների համար: Մեծ գումարի կորուստը հայտնաբերել է հայրը: Երեխան պատմել է ծնողներին, որ ամեն օր թաքստոցից դոլարներ է վերցրել եւ մեծահասակ հարեւաններից մեկի օգնությամբ գումարը փոխանակել գրիվնայով, որից հետո գումարի մի մասը՝ որպես վարձատրություն, տվել է այդ հարեւանին, իսկ մյուս մասով կոնֆետներ գնել: Ամուսինները փորձել են ինչ-որ կերպ վերադարձնել գումարը, սակայն իրավապահ մարմինները նրանց բացատրել են, որ դա անհնար է:

ՄՈԼԵԳՆՈՒՄ Է «ՆՈՍԻՍԹԵՐ»-Ը
Նյու Յորքում «Սենդի» փոթորկին փոխարինել է «Նոսիսթեր»-ը: Քաղաքը ծածկվել է ձնաշերտով, օդի ջերմաստիճանը իջել է զրոյի, եւ ճանապարհները սառցակալում են: Ըստ օդերեւութաբանների` վերջին 8 ժամում քաղաքում տեղացել է տեղումների ամսական  ծավալի մեկ երրորդը: Քամու ուժգնությունը 70 կմ/ժ է: Տեղի բնակիչները, հիշելով նախորդ փոթորկի հետեւանքները, խանութներից կրել են հացը, ջուրը, բանջարեղենը, պանիրները, պահածոները, նպարեղենը:
 
ՀԱՐԲԱԾ ՓՂԵՐԸ

Հնդկաստանում 50 փիղ ներխուժել է Դումուրկոտա գյուղի խանութներից մեկը: Փղերն ավերել են մթերային խանութը եւ դատարկել օղիով լցված 18 տակառները: 500 լիտրի չափով ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո հարբած կենդանիները սկսել են քարուքանդ անել բնակիչների տները: Նրանք 3 տուն են ավերել եւ ոչնչացրել տեղի բնակիչների մշակաբույսերը: Դեպքի վայր ժամանած փրկարարների օգնությամբ բնակիչներին հաջողվել է գյուղից դուրս հանել անկառավարելի փղերին: Բնակիչների խոսքով՝ այս հսկայական կենդանիները հարբելուց հետո դառնում են ագրեսիվ եւ անգիտակից:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս