
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը լուսանկարիչ Մարկ Դրայսդեյլին հաջողվել է լուսանկարել վիզը կոտրված ընձուղտի, ով կարողացել է վայրի բնության պայմաններում կենդանի մնալ:
Ընձուղտը ապրում է Թանզանիայի ազգային պարկում: «Ես 8 տարվա իմ պրոֆեսիոնալ գործունեության մեջ նման ոչ մի այլ բան չեմ տեսել»,-ասում է լուսանկարիչը, ով մասնագիտացած է կենդանիներ լուսանկարելու մեջ:
Զբոսավարը պատմել է, որ ընձուղտը իր վնասվածքը ստացել է մեկ այլ ընձուղտի հետ պայքարի հետևանքով: Նրանք «մարտնչում էին» էգ ընձուղտի սիրտը նվաճելու համար: Որպես կանոն, նման կենդանիները չեն ապրում, սակայն այս ընձուղտը կարծես թե բախտավոր աստղի տակ է ծնվել: