ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DJ Vakcina-ի` կրոնական թեմայով ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց: Ոմանք մտածեցին, թե նա աղանդավոր է, մյուսները` սատանիստ: Մի քիչ բարկացած այս ամենից` Վակցինան պարզաբանել է. «Ոչ ոք թող չհամարձակվի կասկածի տակ դնել այն, որ ունեմ հավատ ու չմտածի, թե ինձնից ավելի աստվածապաշտ է: Եւ, վերջապես, դա իմ արտահայտվելու իրավունքն է. ես ասել եմ այն, ինչ մտածում եմ, առավել եւս, որ քարոզներ չեմ արել սատանիզմի կամ որեւէ աղանդի վերաբերյալ»:
Վակցինայի համոզմամբ, եթե եկեղեցու բյուջեն գոնե ինչ-որ չափով օգտագործվեր գիտության զարգացման նպատակով, այսօր անբուժելի չէր լինի քաղցկեղը, կօգտագործվեին էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, եւ նավթի համար պատերազմներ չէին մղվի, իսկ իր համար Աստծուն հասկանալու լավագույն միջոցը գիտության ուսումնասիրությունն է, ոչ թե կուրորեն լեգենդներին հավատալը: «Ինչո՞ւ են մարդիկ ժխտում ակնհայտն ու փակվում իրենց համար ընդունելի, բայց շատ տափակ վանդակում: Ի՞նչ օգուտ, որ մարդիկ 3 կիլոգրամանոց խաչ են իրենց պարանոցին կրում, բայց սրտներում բարություն չկա: Ես խաչ չեմ կրում, բայց ինձնից ինչ հասնում է, անում եմ, ու ոչ թե PR-ի համար, ինչպես մեկնաբանում են անձս քննադատողները, այլ այն բանի, որ Աստված, բնությունը, ծնողներս ինձ կյանք են պարգեւել ու տվել են մարդկանց օգնելու հնարավորություն: Ես ամեն օր քնում եմ հանգիստ ու մաքուր խղճով, ժպտում բոլորին` հավատալով, որ բարի են, բայց երբեմն էլ տխրում եմ` հասկանալով, որ դեռ շատ երկար տարիներ են պետք, որ մարդիկ դուրս գան այս խավարից»,-նշել է DJ Vakcina-ն:




Լրահոս