Մխիթարյանի վիճակագրությունը` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վոլֆսբուրգ»-ի դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նշենք, որ դորտմունդյան ակումբը 1:3 հաշվով պարտվել էր խաղում:

Մխիթարյանը խաղում երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա  48 փոխանցումներից 81,3 տոկոսը ճշգրիտ են եղել։ Հայ ֆուտբոլիստը երկու անգամ հաղթել է օդային պայքարում, հինգ անգամ շրջանցել է մրցակիցներին, երեք անգամ կասեցրել է գրոհը։

Մխիթարյանը երկու անգամ է խախտել կանոնները մրցակցի հանդեպ և ստացել է դեղին քարտ, իսկ նրա դեմ պայքարում կանոնները խախտել են հինգ անգամ։ Մխիթարյանի գնահատականը 8,14 է: Այս ցուցանիշը երկրորդն է «Բորուսիա»-ում:




Լրահոս