ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, եւ ո՞ր կառույցներն են հաշվառում նրանց։
ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող համարվում են 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել ծնողական իրավունքներից, ճանաչվել անգործունակ, խուսափել երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են։
Քաղաքապետարանները խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառում եւ անձնական քարտն ուղարկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման համար։
իրավունքների պաշտպանության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ քաղաքապետարանը զբաղվում է ծնողազուրկ երեխաներով, ամեն դեպքում, քաղաքի փողոցներում, գետնանցումներում եւ այլուր հանդիպում ենք մուրացիկ եւ ծնողական ու պետական ուշադրությունից դուրս բազմաթիվ երեխաների: