Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է կոնկրետ նպատակով քայլ կատարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսկելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արեւմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:

Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, եւ եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի եւ բնակություն կհաստատի Արեւմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասաց. «Րաֆֆին կվերադառնա, Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»: Պիտի արձանագրենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ նպատակով քայլ է կատարում եւ որի իրագործման արդյունքում նա կարող է Հայաստանին լուրջ եւ հեռանկարային օգուտ տալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս