Իշխանությունները որոշել են առիթից օգտվել և որոշ «անտեր» գազալցակայաններ փակել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա  ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ: Նշենք, որ շաբաթ օրվա պայթյունը հնչել է «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, որի հետեւանքով զոհվել է գազալցակայանի աշխատակից Գրիգոր Սիմոնյանը: Բայց ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պայթել է լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը:

Գազալցակայանների այս պայթյունների ֆոնին արդեն իսկ լուրեր են տարածվում, որ ՀՀ իշխանությունները որոշել են առիթից օգտվել եւ այս ոլորտում եւս մենաշնորհներ սահմանել: Բանն այն է, որ ներկայումս գազալցակայանների ոլորտը` դրանց տերերի տեսանկյունից, շատ բազմազան է, ինչն էլ ոլորտում որոշակի մրցակցություն է ապահովում: Եւ կասկածներ կան, որ իշխանությունները ոլորտում վերահսկողությունը խստացնելու անվան տակ մի շարք «անտեր» գազալցակայանների կստիպեն փակվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս