Հովիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու օծումն առանց միջադեպի չի անցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը չեն մասնակցել Հովիկ Աբրահամյանի «ոխերիմ բարեկամներ»` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել: Իշխանական էլիտայի անվտանգության «համար» հավատացյալների առջեւ իր դռները գոցած եկեղեցում պատարագի արարողության ավարտին, վերնաբեմի առաջնամասում, ուր նստած էին բացառապես «ընտանիքի» ներկայացուցիչները, երեխաներից մեկն ուշագնաց է եղել: Եկեղեցում աժիոտաժ է սկսվել, կանայք, ոտ ու ձեռ ընկած, աղաղակել են, սակայն միջոցառումը չի դադարեցվել, մինչ որ շտապ օգնությունը եկել-երեխային տարել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս