Բաղրամյան 26-ը կրկին մարդաշատ է: Նախագահական նստավայրի դիմաց կրկին «ծածանվում» է «Նաիրիտի վերագործարկում», «Պարտքի մարում» և նմանատիպ պաստառներ: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Բաղրամյան 26-ում իրենց բողոքը շարունակում են բարձրաձայնել Նաիրիտ գործարանի` աշխատանքից հեռացված աշխատակիցները:
Նշենք, որ նրանք մայիսի 27-ին ամբողջ թիմով միացել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային: Բացի նրանից, որ էլեկտրաէներգիայի թանկացումն ազդում է իրենց վրա որպես ՀՀ քաղաքացիներ, մեկ այլ խնդիր է առաջացնում` ավելի անհնարին է դարձնում գործարանի վերագործարկումը: Այս պահանջը աշխատավարձի պարքի մարումից հետո երկրորդ գլխավոր կարևորագույն խնդիրն է նաիրիտցիների համար:
«Նաիրիտ» գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր պատրաստվում են Բաղրամյան 26-ից իջնել ԱԺ, քանի որ այնտեղ բյուջեի քննարկում է և նախարար Երվանդ Զախարյանը այնտեղ է լինելու: Նրանց խոսքով իրենք «սատարելու են» Երվանդ Զախարյանին:
Մանրամասները` ավելի ուշ