Հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերում և Երևանում սկսվել են ընդունելության միասնական քննությունները: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:

Ամբողջ հանրապետության տարածքում գործում է 34 քննական կենտրոն:

Ներկայացնում ենք հաջորդ առարկաների քննական օրերը`

Հայոց լեզու և հայ գրականություն` 05.06.2015

Ֆիզիկա` 09.06.2015

Օտար լեզու` 12.06.2015

Մաթեմատիկա` 16.06.2015

Հայոց պատմություն, քիմիա` 19.06.2015

Ռուսաց լեզու` 23.06.2015

Սկսված քննությունների կապակցությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում դիմորդներին հաջողություն է մաղթել, գրելով` «նպատակասլաց և աշխատասեր լինելու ձեր արդյունքները կտեսնենք միասին»։




Լրահոս