Չինաստանում 450 ուղևորով նավ է խորտակվել. կան հարյուրավոր անհետ կորածներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևելյան աստղ» զբոսաշրջային ջերմանավը, որում եղել է նվազագույնը 450 մարդ, խորտակվել է Չինաստանի Յանցզի խոշոր գետի վրա, հայտնում են ՉԺՀ պետական ԶԼՄ-ները: Հարյուրավոր ուղևորներ անհետ կորած են համարվում: Նավը դեռևս ջրի մեջ է գտնվում: Ջրի մակերեսին երևում է միայն դրա մի մասը: Որքանով հայտնի է, մինչ նավի խորտակվելը նավի անձնակազմը տագնապի ազդանշան չի տվել:

Չինական մամուլը հայտնում է, որ որոշ ուղևորների հաջողվել է լողալով հասնել մինչև ափ, որտեղ նրանք իշխանություններին հայտնել են աղետի մասին: Վերջին տվյալներով՝ փրկել հաջողվել է միայն 10 մարդու: Փրկվածների շարքում նավապետն է ու գլխավոր ինժեները: Նրանք պատմել են, որ նավը կործանումից առաջ ցիկլոնի մեջ է ընկել ու շատ արագ  խորտակվել ՝ ընդամենը մի քանի րոպեում:

150601233127_china_ship_624x351_getty_nocredit

150602011849_china_ship_624x351_ap

150602014314_sp_china_naufragio_624x351_reuters

150602024336_sp_china_naufragio_624x351_reuters

150602051248_china2_624x351_getty




Լրահոս