Հրապարակ. Սիբիրախտի կարանտինը վերացնելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե մի քանի օրից Վարդենիսում սիբիրախտի առնչությամբ հայտարարված կարանտինը կվերացվի՝ տեղեկացրին գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները. “Կրկնակի պատվաստումն արդեն ավարտվել է, պատվաստումից տասնչորս օր հետո կարանտինը պետք է հանել”:
Իսկ մյուս մարզերում ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել` հարցրինք պատասխանատուներին: Վերջիններս կարծում են, որ դրա կարիքը չկա. “Վեց կով է ընդամենը անկում ունեցել, հետո էլ՝ մարդը մարդուց չի վարակվում, ինչպե՞ս կարող է ողջ հանրապետությունով մեկ տարածվել, պարզապես ստերեոտիպերն են գործում. ժողովրդի մեջ սիբիրախտը վատ է ընդունվում”:
Փաստորեն, պետք է ողջ հանրապետությունը հիվանդանար, վարակն ամեն տուն մտներ, որ գյուղնախարարությունը կարանտին հայտարարեր ու համապատասխան միջոցներ ձեռնարկեր:




Լրահոս