Մի քիչ զավեշտ է ստացվում. ասում եք լավնա, հետո ասում եք խոտան ա. Վարդան Այվազյանը` Նարեկ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քիչ զավեշտ է ստացվում ոնց որ. դուք ասում եք օբյեկտները կոնստրուկտիվ խոտան են եղել: Այսօր խորհրդարանում ասաց պատգամավոր Վարդան Այվազյանը` դիմելով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Վերջինս իր հաշվետվության ժամանակ նշել է, թե կանսեյսմակայուն դպրոցներ, որոնք պետք է քանդվեն և դրանց փոխարեն նորը կառուցել:

«Պատգամավորները տեխնիկական առումով հնարավորություն չունեն տեսնելու, բերում, ասում եք լավն է, հետո ասում եք խոտան է: Ո՞վ է այդ նախագիծը անողը, որ մենք էլ դրա մոտից հանել ենք, ու ասում ենք, որ քաղաքաշինության առումով ոչ նպատակահարմար է», – նշեց նա:

Քաղաքաշինության նախարարն էլ հայտնեց, որ շատ հաճախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերանորոգումն անիմաստ է, եթե հստակ պարզ չէ սեյսմակայունությունը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե քանի դպրոցներ են վտանգավոր և չեն համապատասխանում սեյսմակայությանը: Հիմա լուրջ աշխատանքներ ենք տանում և այդ դպրոցների վրա լումա չենք դնելու, դրանք պետք է քանդվեն և նորը կառուցվեն», – հայտնեց նախարարը:




Լրահոս