Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից ներկայացված հայտը, որով վերջիններս առաջարկում են 17 դրամով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա նշեց, թե բոլոր ընկերությունների կողմից ստացել են հայտերը, որոնք էլ պետք է ուսումնասիրել և վերջնական եզրակացություն հայտնել: Խոսելով նախնական եզրակացության մասին` Նազարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, սակայն, թե որքանով, դժվարացավ այս պահին նշել: