
Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի, նրանց տեղակալների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ խորհրդակցություն` նվիրված ՀՀ Զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, վեր են հանվել որոշակի թերություններ և ուղենշվել են հետագա ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ հանձնարարականներ է տվել ՀՀ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: