
20 պետությունների արտգործնախարարներ հավաքվել են Փարիզում, որպեսզի քննարկեն Սիրիայում ու Իրաքում ընդդեմ «Իսլամական պետության» ջիհադիստների գործողությունները՝ հաշվի առնելով զինյալների կողմից Ռամադի հենակետի գրավումը:
Ինչպես նշում է BBC-ի լրագրողը, Ռամադիի անկումը ակնհայտորեն ցույց տվեց կոալիցիայի գործընկերներին, որ ներկայիս ռազմավարությունը իրեն չի արդարացնում:
Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին ևս ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս ծրագրավորում էր մասնակցել բանակցություններին, սակայն ստիպված է եղել հրաժարվել Փարիզ թռչելուց, քանի որ հեծանիվ վարելու ժամանակ կոտրել է ոտքը: