Ավստրալիայի բնակիչները միակն են եղել, ովքեր կարողացել են տեսնել 2012թ. արևի լրիվ խավարումը: Արևի լրիվ խավարման փուլը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 00:35-ին Ավստրալիայի հյուսիսային ափերին:
Խավարումն իր առավելագույն փուլին է հասել ժամը 02:11-ին, խավարման ընդհանուր տևողությունը եղել է 4 րոպե 2 վայրկյան: Որպեսզի աշխարհի բոլոր ծայրերից հնարավոր լինի հետևել խավարմանը, ավստրալացիները eclipse2012. org .au կայքում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են արևի լրիվ խավարումը: