
80 քուրդ-եզդիների դիերով զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի մարդու իրավունքների նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ զանգվածային գերեզմանոցը հայտնաբերվել է Ալ-Ջադա գյուղում, որը գտնվում է նահանգի արևմտյան հատվածում: Տեղեկացվում է, որ գերեզմանոցում տարբեր տարիքի մարդկանց դիեր են գտնվել:
Մայիսի սկզբին տեղեկացվում էր, որ ԻՊ զինյալները Մոսուլից հյուսիս ընկած Թալլ-Աֆար քաղաքում մահապատժի են ենթարկել շուրջ 300 գերեվարված եզդիների: