
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները բերման են ենթարկել 31-ամյա Գարեգին Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Վարդանյանը աշխատում է “Իմեքս Գրուպ” ՍՊԸ-ում որպես մոնտաժող: Նա նոյեմբերի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող “Հայր և որդի Երիցյաններ” սուպերմարկետի “Ֆլոռանժ” օծանելիքի խանութի դիմաց վիճաբանության մեջ է մտել “Բարի Սամարացի” ՍՊԸ-ի մենեջեր, 29-ամյա Գագիկ Հեբոյանի հետ: Վեճի ընթացքում Գարեգինը հրել էր Գագիկին, որի արդյունքում ստացել էր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել “Արմենիա” բժշկակական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գարեգինը Հեբոյանի քրոջ նախկին ամուսինն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի