Armlur.am-ի տեղեկություններով, երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատի խանութներից մեկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ժամը 11:00-ի սահմաններում նշված խանութում 34-ամյա Արմենը վիճաբանել է խանութի սեփականատիրոջ հետ: Ավելի ուշ նրանց լեզվակռիվը վերածվել է քաշքշուկի, որից հետո էլ Արմենը, վերցնելով խանութի աթոռներից մեկը, սկսում է հարվածել խանութի տիրոջը:
Ամեն ինչ հնարավոր է շատ ավելի վատ ավարտ ունենար, եթե խանութ այլ այցելողներ չլինեին: Վերջիններս, տեսնելով, որ իրավիճակը հունից դուրս է գալիս, օգնության են կանչել տեղի բնակիչներին, ապա ժամանել են ոստիկանները: Սրանից հետո միայն հնարավոր է եղել կարգի հրավիրել խանութի տիրոջն ու այցելուին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը` հավելելով, որ կատարվում է քննություն: Թե որն է եղել վիճաբանության պատճառը և ինչն է հանգեցրել ծեծկռտուքի, դեռևս պարզել չհաջողվեց: