Ռուսաստանը նավթի արդյունահանման ծավալներով աշխարհում դարձել է առաջատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մայիս ամսին նավթի արդյունահանման ծավալներով դուրս է եկել առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», մայիս ամսին Ռուսաստանը արդյունահանել է 45.288 միլիոն տոննա նավթ, որը 1.6% ավելի է 2014 թ մայիս ամսի ծավալներից: Ընդ որում միջին օրական կտրվածքով նավթի արդյունահանման ծավալները նախորդ ամիս կազմել են 10.708 միլիոն բարել:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նավթի արդյունահանման ծավալները ցածր են եղել հետխորհրդային 10,713 միլիոն բարել ռեկորդից, որը սահմանվել էր այս տարվա հունվար ամսին:




Լրահոս