
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու բնակարանի հյուրասենյակում դրված ծաղկամանից ոսկյա զարդեր են գողացել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար նույն օրը բերման ենթարկված, 1988 թ. ծնված Արման Հ.-ն: Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: