ՀՀ-ում ամեն տարի 80-100 երեխա ունենում է չարորակ ուռուցք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը՝ ներկայացնելով մանկական քաղցկեղի վիճակագրությունը հանրապետությունում:
Բանախոսը տեղեկացրեց, որ ամեն տարի հարյուր երեխա հանրապետությունում ունենում է չարորակ ուռուցք, որոնց քառորդը՝ արյան քաղցկեղ: Ըստ Գ. Բադալյանի՝ բուժվում է հիվանդների 60-65%-ը:
Խոսելով ոլորտի հիմնախնդիրներից՝ նա ասաց, որ ՀՀ առողջապահությունը բավական հզոր կադրեր ունի, բայց տեսնում ենք, որ տարեցտարի բժշիշկներիվարկանիշն ընկնում է, քանի որ նրանք շատ են քարկոծվում: “Առաջին խնդիրը կադրերի բացակայությունն է: Չունենք երիտասարդներ, որոնք ուզում են աշխատել այս ոլորտում, որովհետև աշխատանքը չափազանց ծանր և պատասխանատու է: