Սամվել Կարապետյանն ու Բակո Սահակյանը այցելել են Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:

Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված  ծրագրերը ոչ միայն նպաստում են մեր ժողովրդի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաեւ հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս