
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին այլևս իրավունք չունի ղեկավարել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, ինչպես նաև որևիցե քաղաքական գործունեություն վարել հայրենիքում, քանի որ նա հանդիսանում է այլ երկրի քաղաքացի: Այս մասին հայտարարել է Վրաստանի քաղաքական կուսակցությունների ֆինանսական մոնիթորինգի ծառայության ղեկավար Զուրաբ Ազնաուրաշվիլին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Համաձայն «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին օրենքի»՝ այլ երկրի քաղաքացին իրավունք չունի քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում, համապատասխանաբար «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պետք է փոխի իր առաջնորդին՝ հակառակ դեպքում դա կլինի օրենքի խախտում»,- գործակալությունը մեջբերում է Ազնաուրաշվիլիին:
Միևնույն ժամանակ «Միասնական ազգային շարժումը» հայտարարել է, որ կուսակցությունը դեռևս չի դիտարկում առաջնորդի փոփոխման հարցը: