
Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատնեշին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: