Նիգերում մինինգիտի (ուղեղի կարծր թաղանթի բորբոքում) համաճարակի արդյունքում հիվանդությամբ վարակվել է 8234 մարդ, նրանցից 545-ը մահացել է, հայտնում է gazeta.ru-ն:
ԱՀԿ-ից նշել են, որ վարակվածների ու մահացածների մեծ թիվը կախված է պատվաստանյութերի մատակարարումների խափանման հետ:
Հիվանդության պիկն անցել է մայիսի կեսերից: Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդությունից զոհվել է ընդամենը 8 մարդ: